Search

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ գործընկերոջը


Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։

Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ Երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար եւ շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երեւանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։

Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին եւ այլն։

Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ կառավարությունը շարունակում է առաջ շարժվել եւ իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը եւ համագործակցության հեռանկարները։

Վիրջինիայի օրենսդիրները վերջնականապես հաստատել են մարիխուանան օրինականացնելու մասին օրինագիծը

Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն. Արթուր Վանեցյան

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է. Թադևոս Ավետիսյան

Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Արմեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանը կանգնած է քաոսի և պետականության կորստի առաջ. Զոհրաբյան

Այսօր տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: