top of page

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու դեպք

  • Anews
  • Nov 8, 2022
  • 1 min read

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ: Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ` «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան էին առաքվել արտերկրից։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 
 
 

Comentarios


bottom of page