top of page

ՔՏՀԱՏՄ-ի դիտարկման թիրախում կրկին Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտն է

  • Anews
  • Jul 23, 2020
  • 1 min read

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 23-ին, Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ դիմակների ոչ ճիշտ կրման և ախտահանիչ նյութերն ուղևորների համար անհասանելի վայրերում տեղադրելու վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները, իրականացված ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքները փաստում են, որ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ կատարված հսկողության արդյունքում նկատվում են խախտումների և վարչական արձանագրությունների թվի կտրուկ նվազում։ Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ՀՀ ամբողջ տարածքում։

 
 
 

Σχόλια


bottom of page