Քուվեյթի պետական նավթային ընկերությունը կավելացնի գազի արդյունահանումը
- Anews
- Sep 18, 2022
- 1 min read

Քուվեյթի պետական նավթային ընկերությունը մտադիր է ավելացնել բնական գազի արդյունահանումը` տեղական պահանջարկը բավարարելու համար, կիրակի օրը հայտարարել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Խալեդ Նայեֆ Ալ Օթայբին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ «Քանի որ աշխարհը վերականգնվում է կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած խափանումներից, նավթի եւ գազի պահանջարկը վերադարձել է մինչհամաճարակային մակարդակին։ Այս պայմաններում ընկերությունը մտադիր է ավելացնել բնական գազի արդյունահանումը Քուվեյթի նավթային կորպորացիայի ռազմավարությանը համապատասխան՝ ներքին էներգիայի պահանջարկը բավարարելու համար», - հավելել է նա Քուվեյթում էներգետիկ համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթի ժամանակ:
Comentarios