Search

«Քույր-դպրոցներ» ծրագիրն ամենամյա դարձնելու նպատակ ունենք». Գոշ Սարգսյան


Խթանել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների և մանկավարժների միջև համագործակցության,գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը: Հենց այս նպատակներն է իր առջև դրել Երևանի և ՀՀմարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանաջակցությամբ:

Հունիսի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ ծրագրի անցկացման վերաբերյալ մամլո ասուլիս:

«Այս նախաձեռնության նպատակն է մերձեցնել մայրաքաղաքը մարզերի հետ մշակութային կրթության համատեքստում: Ծրագրիկարևոր բաղադրիչներից է մասնագիտական փորձի փոխանակումը, մշակութային համագործակցությունը: Նախաձեռնությանշրջանակում մասնակիցներին տրվում է հնարավորություն այցելել թանգարաններ, մշակութային տարբեր հաստատություններ:Նախագիծն արդեն իսկ ունի մեծ արձագանք, վերջերս շատ շնորհակալական խոսքեր ենք ստանում նման նախաձեռնության համար»,-նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ԱրմենուհիՂազարյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կընդլայնի շրջանակները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ ընդգծեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ունի հստակ դիրքորոշում մշակութային քաղաքականության իրականացման վերաբերյալ: «Մշակութային միջոցառումների մեծ մասը բևեռացված է մայրաքաղաքում, ուստի որոշեցինք կյանքի կոչել մի ծրագիր, որը հնարավորություն կտա աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ընթացքում եղել է տարբեր վայրերում և ջերմ արձագանքներ ստացել«Քույր-դպրոցներ» նախաձեռնության վերաբերյալ: Գոշ Սարգսյանի խոսքով՝ նպատակ կա այն դարձնել ամենամյա:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որը մեկնարկել էհունիսի 19-ին, կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելության և մատչելիությանապահովմանը:

Ծրագրի շրջանակներում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղհամերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր,իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութայինժառանգության և տեսարժան վայրեր:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia