Search

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը կշարունակի նախագահել Դավիթ Գրիգորյանը


Այսօր՝ մայիսի 14 -ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։

Այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։ Երեկ՝ մայիսի 13- ին Ռ. Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ։

Նշենք, որ դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին եւ նրա կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:Մինչդեռ ընթանում է դատը ,դրսում ՝ դատարանի դիմաց ցուցարարները պայքարում են հանուն Ռոբերտ Քոչարյանի և ընդեմ նրա։ Ոստիկանները պատնեշ են կառուցել ցուցարարների միջև, բախումներից խոսափելու նպատակով։


Գոհար Սարգսյան

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia