top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Ըստ նրա՝ դա պատրվակ է նիստերը ձգձգելու համար։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 13։00։

0 comments

Comments


bottom of page