Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի
![](https://static.wixstatic.com/media/943885_8b56089fcd014abdbc321bb3d6cb9f3d~mv2.jpg/v1/fill/w_800,h_450,al_c,q_80,enc_auto/943885_8b56089fcd014abdbc321bb3d6cb9f3d~mv2.jpg)
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աչքս ընկավ մի հոլովակ, որտեղ հպարտ-հպարտ նշում են, որ Քոչարյանի իշխանության 10 տարիներին Հայաստանում կառուցվել է կամ վերանորոգվել ոչ ավել ոչ պակաս 570 կմ ճանապարհ։ Մի կողմ թողենք դրա հավաստիությունը և փաստենք, որ Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել կամ վերանորոգվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի Հայաստանում։ Ու այսքանը արվում է կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում։ Իրավամբ դա կորցված տասնամյակ էր»։
Comments