Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականին: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ 2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ 2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ VI-XII.2012թ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ 2012-2013թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ 2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար 2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ 2016-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականին: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Աշխատանքային գործունեություն 2010-2012թթ. – ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար 2012-2013թթ. – ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա 2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ III-X.2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ 2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ 2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ II-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ 2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Yorumlar