top of page

Քննարկվել են Հայաստանի և ԱՄէ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

  • Anews
  • Feb 22, 2023
  • 1 min read


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 21-ին հանդիպումներ է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի և «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ: ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի կազմակերպումը` միջոցառումն անվանելով գլոբալ հարթակ՝ նորագույն պաշտպանական, ռազմական տեխնիկայի և համակարգերի ցուցադրման համար։

 
 
 

Comments


bottom of page