Search

Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման  արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 1137 մարդ, մահացել է 11 մարդ

GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների. Միքայել Մելքումյան

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Թուրքիայում չգործող հայկական կաթոլիկ եկեղեցին վաճառքի է հանվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: