Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Քննարկվել են համագործակցության հեռանկարները


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Յոնչոպինգ ու Ստոկհոլմ կատարած այցի մանրամասններին: Մասնավորապես կողմերը քննարկել են 2 երկրի միջև երկարամյա համագործակցության ամրապնդման, նոր ուղղությունների զարգացման, առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցեր: Հաշվի առնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը` Արսեն Թորոսյանն առաջարկել է համագործակցել նաև մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ծրագրերի շուրջ` առողջապահության համատեքստում: Խոսվել է Շվեդիայի կողմից առողջապահության ոլորտում կատարված ներդրումների մասին, այն է` շվեդական «Էլեկտրա» ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիը, որն օգնում է էապես բարելավել ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման մակարդակը: Նախարարը կարևորել է ներդրումները առողջապահության ոլորտի զարգացման առումով և պատրաստակամություն հայտնել աջակցության: Կողմերը նաև քննարկել են Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հեռանկարները: «Մենք ուզում ենք փոփոխություններ կատարել առաջնային օղակում, նպաստել ընտանեկան բժիշկների մասնավոր գրասենյակների բացմանն ու կայացմանը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ունենան երկրում», - նշել է Արսեն Թորոսյանը: Բիրյեր Կարլսոնը ցանկություն է հայտնել երկրների միջև փորձի և մասնագետների երկարաժամկետ փոխանակման ու համատեղ ծրագրեր իրականացնելու: Նախարարը նաև ներկայացրել է առողջպահության նախարարության 2020 թվականի հիմնական ուղղությունները` կանխարգելիչ բժշկություն, քաղցկեղի վերահսկում և համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բիրյեր Կարլսոնին շարունակական համագործակցության համար և ցանկություն հայտնել հանդիպել Շվեդիայի առողջապահության նախարարի հետ հետագա այցի ընթացքում: