top of page
Search

Քերոբյանն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին մասնակցել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում։ Digitec համաժողովը կենտրոնացած է այն խնդրի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշված երկրները արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Այս տարի «Դիջիթեք» համաժողովը անց է կացվում «Հավակնոտ թեք. Հնարավորություն տալով բաց տնտեսություններին առավել դիմակայուն լինել աշխարհի աճող անկայունության պայմաններում» (Аmbitious Tech: Enabling open economies to be more resilient in an increasingly unstable world) խորագրով։ Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել «Համատեքստն ամեն ինչ է․ ինչպես է կենսունակ, բաց հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունն ու արժեքների ստեղծումը» պանելային քննարկմանը։ Իր խոսքում նախարարն անդրադարձել է՝ վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին; Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին; տնտեսության ոլորտում նորարար մոտեցումների և ընկերությունների արտադրողականության բարձրացմանը; բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառմանը; նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ընկերություններին տրամադրվող լիզինգի կամ սուբսիդավորման գործիքակազմին: Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության առաջատար դառնալու նախադրյալներին։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, անց են կացվել տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումներ:

0 comments

Comments


bottom of page