Search

Քարինտակում հայտնաբերվել է կնոջ մարմին. Արցախի ԱԻՊԾ


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին Քարինտակ գյուղում հայտնաբերել են զոհված քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի մարմինը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Թադեւոսյնաը՝ հավելելով, որ հունվարի 13-ին որոնողական աշխատանքները իրականացվել են նաեւ Թալիշի, Հադրութի եւ Մատաղիսի ուղղություններով, սակայն, այդ վայրերում զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։

Այսօր որոնողական աշխատանքները դադարեցվել են ադրբեջանական կողմի պահանջով։

«Դա կապ չունի երեկ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի հետ։ Որոնումները պետք է լինեին Ջաբրայիլի եւ Հադրութի շրջաններում, բայց այդ տարածքներում ադրբեջանցիները աշխատանք էին իրականացնում եւ այդ պատճառով հնարավոր չէ եղել այսօր որոնումները շարունակել»,- նշեց Հունան Թադեւոսյանը՝ հավելելով, որ վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն, թե ո՞ր ուղղությամբ, դեռ պարզ չէ։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: