Search

Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. Սամսոնյան


«Այսօր՝ առավոտյան, հույս հայտնեցի, որ դատավորը հայ է, վնգստացող չէ եւ չի սպասարկում Ադրբեջանի շահերը, ինչպես նախաքննական մարմինը, որի պատճառով Արա Սաղաթելյանն այսօր ապօրինի բանտարկված է։ Դատարանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի, որ գործ ունի մի մարդու հետ, որը կապիտուլյանտի ավագ գործատուին՝ Իլհամ Ալիեւին, ողջ ադրբեջանական քարոզչությանը մեծ վնաս է հասցրել»,- այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանի խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. «Եթե մոտակա օրերի ընթացքում չհաջողվի իշխանափոխություն անել, ապա բոլորս ենք նստելու, օրինակ՝ ես կարող եմ նստել կապույտ վերարկու կրելու համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք նրան խանգարում են, պետք է բանտարկվեն»։

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին քաղաքական հայտարարություններ անելու մեջ մեղադրելուն՝ Սամսոնյանն ասաց. «Երեկ մենք Ազգային ժողովում տեսանք, թե ինչ է նշանակում ոհմակային եւ ամենացածրակարգ մակարդակի հարձակում մարդու վրա, որը պաշտպանում է դատական համակարգը։ Տեսանք, որ մեկը հարց տվեց Վարդազարյանին, ինչի համար կալանավորել էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, երբ Աննա Դանիբեկյանին հարցրել էին՝ դուք վնգստացո՞ղ եք, այդ նույն հարցը հնչեց ԱԺ-ից. այդ մարդն ազատության մեջ է։ Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը ցույց տվեց այդ մարդկանց դեմքն ու անհանդուրժողականությունը՝ իրենց հրահանգները չկատարող մարդկանց նկատմամբ»։

Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ՝ քաղաքական դաշտը չունի վճռականություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է։ Թշնամու հետ բոլոր օրենքներն ընդունելի են։ Եթե դա ֆիքսում եք ու վախենում ես վճռական գործողություններից, ուրեմն իրավունք չունես զբաղվելու քաղաքականությամբ։ Որեւէ մեկը չի կարող նոր բան ասել Նիկոլ Փաշինյանի արածների վերաբերյալ, ոչ մեկ չի կարող համոզել, որ Նիկոլն ավելի վատն է, քան ես գիտեմ։ Դա այնքան ժամանակ է շարունակվելու, քանի դեռ զինվորականությունը որոշի վերցնել եւ տապալել իշխանությունը»։

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: