top of page
Search

Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, միշտ կա դրա կիրառման վտանգ. Պուտին



Ռուսաստանը երբեք հանդես չի եկել միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին խոսելու նախաձեռնությամբ, եւ այդ թեմայի շուրջ հռետորաբանությունն օգտագործվում է մեր կողմնակիցների վրա ազդելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային քննարկման ակումբում իր ելույթում, գրում է «Интерфакс»-ը։

Նրա խոսքով՝ «միջուկային զենքով սադրանքները, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման թեզը բարձրացնելու հնարավորությունը, օգտագործվում են հենց այդ նպատակներին հասնելու համար՝ ազդելու մեր ընկերների, մեր դաշնակիցների, չեզոք պետությունների վրա»։

«Իրականում սա պարզունակ նպատակ է»,-ընդգծել է Պուտինը։

Միաժամանակ, Պուտինն ասել է. «Մենք երբեք մեր նախաձեռնությամբ ոչինչ չենք ասել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին, այլ միայն ակնարկել ենք արեւմտյան երկրների ղեկավարների հայտարարությունները»։

«Տիկին Լիզ Թրասը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, մամուլի ասուլիսում ուղիղ ասաց՝ այո, Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է, վարչապետի պարտականությունները ներառում են հնարավոր օգտագործումը, եւ ես կանեմ դա, ես պատրաստ եմ դրան: Սա բառացի չէ, բայց մոտ է տեքստին»,-ասել է Պուտինը։ 

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «ոչ ոք ոչ մի կերպ չի արձագանքել դրան»։

0 comments

ความคิดเห็น


bottom of page