top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին. նոր որոշում


Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացվեց Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Երևանի հ.154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ»-ը հանձնել վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ մանկապարտեզը Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ հանձնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը եւ լիազորություններ են պատվիրակվել այդ կապակցությամբ:

Սակայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ի «Երևան քաղաքի ավագանու 2011թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ որոշման հավելվածի 204-րդ կետը, ինչի արդյունքում «Երևանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը վերադարձվել է Երևանի ենթակայությանը:

Հետևաբար` վերոնշյալ որոշման ընդունման արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն որևէ իրավասություն չունի կոորդինացնելու, վերահսկելու այդ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախող, համայնքի բնակիչ երեխաների ծնողների անմիջական շփումը տեղի է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ և նրան են դիմում մանկապարտեզին վերաբերող գրեթե բոլոր հարցերով:

Ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից, «Երևանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար, նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ հայտնի պատճառներով է, որ մանկապարտեզը երթակա է եղել ուղիղ քաղաքապետարանին, որոնց հիմա չէր ցանկանա անդրադառնալ:

0 comments

Comments


bottom of page