Քամալա Հարիսը Սի Ծինփինին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բաց հաղորդակցության կոչ է արել

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարճ հանդիպում է անցկացրել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում նրան ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բաց հաղորդակցության կոչ է արել։
Հանդիպումը տեղի է ունեցել Բանգկոկում, որտեղ ընթանում է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը:
«Հարիսը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձն առ այն, որ անհրաժեշտ է պահպանել հաղորդակցության բաց ուղիները՝ պատասխանատու կերպով կառավարելու երկու երկրների միջեւ մրցակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Комментарии