Search

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Արդարադատության նախարարությունում


Ապրիլի 19-ին Արդարադատության նախարարությունում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն: 

Միջոցառման նպատակն էր ստուգել նախարարության և ենթակա մարմինների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Վարժանքը մեկնարկեց ժամը 07:30-ին «Հայտարարված է հավաք» հատուկ ազդանշանով:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, ռազմական դրության ժամանակ պաշտպանական կառույցների հետ իրավահարաբերություններին առնչվող հարցերը:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան ռազմագերիների, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների տարահանման, պատսպարման, տեղափոխման, ուղեկցման և շենքերի վնասման ժամանակ դատապարտյալների առանձնացնելու վերաբերյալ հարցերը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia