Search

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության փանջունիզմը


2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ*1 , որով սահմանվում է համայնքների ավագանիների 100% համամասնական ընտրակարգ Հայաստանի Հանրապետության գործնականում գրեթե բոլոր համայնքներում: Այդ ընտրակարգով ՄԻԱՅՆ կուսակցություններին և դրանց դաշինքներին է ամրագրվում ընտրություններին մասնակցելու ու համայնքի կառավարման բարձրագույն մարմին՝ ավագանի ձևավորելու իրավունքը: Դա դեռ բավական չէ, համայնքի ղեկավարի նշանակումը նախատեսվում է այդ ավագանու կողմից: Կարևոր է ընդգծել, որ այս մոտեցումը ներառված է Ն․ Փաշինյանի կառավարության ծրագրի համայնքների միավորման կամ «խոշորացման» շարունակումը հաստատող 6.1. կետում, որտեղ համամասնական ընտրակարգը ամրագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների հա-մամասնական ընտրակարգին»: Փաստորեն, օրենքի ուժով, պարտադրվում է տեղական ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ մնացորդների փոխարինումը տեղական ԿՈՒՍԱԿՑԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ: Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը դառնում է կուսակցություն-ների մենաշնորհը, և անկուսակցական քաղաքացին զրկվում է ավագանիներում առա-ջադրվելու իրավունքից, ինչը հակասում է մարդու իրավունքներին (անկուսակցա-կանի ընտրվելու իրավունքի վերացում), և ՀՀ Սահմանադրության՝ օրենքի առաջ ՀՀ քաղաքացիների հավասարության դրույթին: Եվ հաշվի առնելով, որ ՀՀ-ում այսօրվա Սահմանադրությունը չի ապահովում իշխանական երեք թեևերի տարանջատում, այլ հակառակը՝ ապահովում է մեկ կուսակցության՝ իշխող կուսակցության կողմից իշ-խանության երեք թեևերի ուզուրպացիա, ապա նման օրենքն ապահովում է իշխող կուսակցությանը վերահսկել ու ենթակա դարձնել նույնիսկ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է․

— «Համայնքների խոշորացում» և «Համայնքների համամասնական ընտրակարգ» օրենքների ընդունմամբ, այսօրվա իշխանություններն իրականացնում են «սովխոզներ և մեկ կուսակցապետություն» փանջունիական կառավարման համակարգ, որը հակառակ է ժողովրդավարական սկզբունքներին և ձևավորում է բռնատիրական մեկ կու-սակցապետություն։ — Համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները մերժելի են ոչ միայն օրենքի նախագծում նշված համայնքներում գալիք ընտրությունների առումով, այլ նաև նախորդ կառավարության սահմանած կարգով՝ Երևանում, Գյումրիում ու Վա-նաձորում տեղի ունեցած ավագանիների ընտրությունների առումով: — ՀԱՀ-ը դիմում է բոլոր կուսակցություններին, կազմակերպություններին ու անհատներին՝ միավորվելու համայնքների «խոշորացման» գործընթացը կասեցնելու ու միաժամանակ տեղական, առաջին հերթին գյուղական ու սահմանամերձ համայնք-ների ինքնակառավարման կարողությունները հետևողականորեն վերականգնելու, պահպանելու ու ամրապնդելու գործին: ՀԱՀ մտավորականների խորհուրդ, համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ, համակարգող՝ Գևորգ Հովսեփյան, ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհուրդ, համակարգող՝ Աշոտ Աշոտյան

Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png