top of page

Քաղաքապետարանը կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

  • Anews
  • Jul 29, 2022
  • 1 min read



Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ աշխատանքային այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Զինվորի տանն էին։ Բժշկական բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։ Կարևորելով և բժշկական բուհի և Զինվորի տան կարևորագույն առաքելությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև բժշկական համալսարանի զարգացման հետագա ծրագրերը։

 
 
 

Comments


bottom of page