Search

Քաղաքական-պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը. «Ժառանգություն»


«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարել վարչապետական ճգնաժամը:

Հայտարարությունում ասվում է.

«Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ:

Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն:

«Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն:

«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը: Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: