Search

Քաղաքական ազդեցության տակ պահել բուհերը, նշանակում է` մտավորականությանը և ուսանողությանը


Բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում մասնավորապես պետական բուհերի ռեկտորների և հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրության վերաբերյալ: Այս մասին կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը զրուցել է ArmDaily.am հետ:

Ատոմ Մխիթարյանի խոսքով` օրենքի նախագծում ամրագրված է Երևանի Պետական Համալսարանին հատուկ կարգավիճակ տալու մասին դրույթը, որն այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ է կրում և դրանից ոչինչ չի փոխվում:

«Դրանից բացի օրենքում կամ նախագծում ոչինչ գրված չի: Դրանից հետո ենթադրվում է, որ ենթաօրենսդրական ակտեր կընդունվեն օրինակ կառավարության որոշումներ և այլն, որոնցում կամրագրվի, թե ինչ է նշանակում հատուկ կարգավիճակ տալ Երևանի Պետական Համալսարանին: Ըստ էության, այն առանձնացվում է մյուս բուհերից: Որոշ երկրներում, որոշ համալսարաններ նման կարգավիճակ ունեն, բայց առայժմ օրենքի նախագծում ամրագրված դրույթից դեռևս որևէ բան չի հետևում»,-նշում է փորձագետը:

Ինչ վերաբերում է բուհերի ինքնավարության խնդրին, Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ սա խնդրահարույց հարց է և որը սկսեց շատերի կողմից բարձրաձայնվել, որովհետև բուհերի ինքնավարությունը ամրագրված է նաև Սահմանադրության 38-րդ հոդվածում: «Բուհերն ինքնուրույն պիտի որոշեն իրենց կառավարման ձևը, ներքին հարցերը և այլն: Իսկ եթե ռեկտորի նշանակումը կամ ընտրությունը կատարվում է այնպիսի մի կառավարման խորհրդի կողմից, որոնք հիմա կոչվում են Հոգաբարձուների խորհուրդ, որի ինը անդամներից մեծամասնությանը նշանակում է լիազոր մարմինը՝ այս դեպքում ԿԳՄՍ նախարարությունը, ստացվում է, որ էական ազդեցություն ունի ԿԳՄՍ նախարարությունը՝ բուհի ներքին կառավարման խնդիրներին: Իմ կարծիքով, խախատվում է Սահմանադրության 38-րդ հոդվածը և կարծում եմ, որ այս օրենքի ընդունվելու պարագայում, Ազգային Ժողովի իմ գործընկերները պիտի դիմեն Սահմանադրական դատարան՝ այդ դրույթի սահմանադրականությունը որոշելու հարցով»,-նկատում է Մխիթարյանը:

Կրթության փորձագետը տարակուսում է, որ Ազգային Ժողովի քննարկումների ժամանակ լիազոր մարմնի ներկայացուցիչն ու նախարարը պնդեցին այդ դրույթը և ավելին, ասում էին, որ ինը հոգուց իննին էլ պիտի նշանակի լիազոր մարմինը: Ատոմ Մխիթարյանի համար ծիծաղելի է բերվող պատճառաբանությունը՝ պետությունն է հիմնադրել բուհը, ուրեմն նա իրավունք ունի ամեն ինչ անելու:

«Այս դեպքում բոլոր մնացած բուհերն էլ են հիմնադրվել պետության կողմից և հիմա որևէ ձևով չի խառնվում այդ բուհերի ներքին գործերին: Մասնավորապես, արդյոք պետությունը, ինչպես Խորհրդային Միության ժամանակ, պատվիրում է և մասնագետներին պատրաստում համապատասխան ֆինանսավորման պարագայում, ոչ իհարկե: Պետության բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն էապես քիչ են բուհի ինքնուրույն հայթայթած ֆինանսական միջոցներից: Դա նշանակում է, որ բուհը նույնիսկ ֆինանսական առումով որևէ կախվածություն չունի պետությունից և նա պետք է իր ինքնավարությունը դրսևորի լիարժեք կերպով, իսկ բուհերում աշխատող դասախոսները, հետազոտողները իրենց դրսևորեն էլի ազատորեն ու դրա մասին ամրագրված լինի նաև օրենքով, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում»,- շեշտում է Մխիթարյանը:

Դիտարկմանը, թե ո՞րն է նպատակը ԵՊՀ-ն իրենց վերահսկողության տակ վերցնելու, կրթության փորձագետը պատասխանում է, որ ներկա իշխանությունները ևս չդիմացան այդ գայթակղությանը, որպեսզի քաղաքական կախվածության մեջ պահեն բուհերին: «Այստեղ քաղաքական ազդեցիկ գործիչներ կան, դրանք մտավորականներն են, դասախոսներն են, ինչպես նաև ուսանողները, որոնք քաղաքական իշխանությունների համար կարող են շատ լավ հիմք ծառայել առաջիկա ընտրություններում առավելություն ստանալու համար մյուս ուժերի նկատմամբ: Նույն գործելաոճը նկատել ենք նաև մինչև 2018 թվականը և ասեմ, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդկանց հետ մինչև 2018 թվականը պայքարել ենք դրա դեմ: Մենք եղել ենք բարիկադների մի կողմում և պայքարել ենք բուհերի ինքնավարության համար, որպեսզի քաղաքական որևէ ազդեցություն չլինի բուհերի վրա և նրանք կարողանան իրենց ակադեմիական ազատությունները իրացնել լիարժեքորեն, հարյուր տոկոսով: Բայց ստացվեց, որ նրանք եկան իշխանության և նույն բանը՝ նույն ձեռագրով, նույնիսկ կարելի է ասել ավելի վատ, հիմա իրականացնում են: Քաղաքական ազդեցության տակ պահել բուհերը, դա նշանակում է մտավորականությանը և ուսանողությանը»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png