Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
- Dec 26, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Վերին Խոտանան գյուղում։Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:




Comments