top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենաներ և 10 քաղաքացու

  • Anews
  • Feb 15, 2023
  • 1 min read

Փետրվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ծաղկաբեր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղերում և Իրինդ-Դավթաշեն, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 
 
 

Comments


bottom of page