top of page

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

  • Anews
  • Jul 13, 2022
  • 1 min read

Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տավուշի մարզի Ոսկեվան, Արարատի մարզի Մրգավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 
 
 

Comments


bottom of page