top of page

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 7-ամյա երեխայի

  • Anews
  • Aug 26, 2022
  • 1 min read


Օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից։

 
 
 

Comments


bottom of page