Փրկարարները հայտնաբերել են Երիզակ գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացուն
- Anews
- Jan 28, 2023
- 1 min read

Հունվարի 27-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երիզակ գյուղի մոտակայքում հայտնաբերել են Մ․ Ս․-ին (ծնված 1947 թ.)՝ «VAZ-21012» մակնիշի ավտոմեքենայով և ուղեկցել դեպի հրշեջ-փրկարարական ջոկատ։
Comments