top of page

Փրայսը ԵՊՀ գրադարանում ծանոթացել է ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուի

  • Anews
  • Oct 20, 2022
  • 1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը երեկ հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ բարձրաստիճան կոնգրեսականն այցելել է նաև ԵՊՀ գրադարան, ծանոթացել իր նախկին գործընկեր՝ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին: ԱՄՆ պաշտոնյայի այցը և ԵՊՀ-ի և դեսպանության, ինչպես նաև այլ ամերիկյան հաստատությունների միջև երկարամյա գործընկերությունը խորհրդանշում են մեր ժողովուրդների միջև ձևավորված խորը միջանձնային կապերը։

 
 
 

Comments


bottom of page