Search

Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձևաչափից, ինչպես նաև պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու և փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից: Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է կնքում, որն ավելորդ և ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից՝ ուսուցչին եռակողմ պայմանագրում ներառելը որևէ նպատակ չի հետապնդում, ուստի պայմանագրից ուսուցչին դուրս թողնելը որևէ հետևանք չի կարող ունենալ: Ավելին՝ ատեստավորման համար նախատեսված ֆինանսավորումը տրվելու է մարզպետարաններին, որոնք էլ իրականացնելու են բաշխումն ուսումնական հաստատություններին, և ուսուցիչը որևէ առնչություն չի ունենալու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, հետևաբար եռակողմ պայմանագրի կնքումը դառնում է ինքնանպատակ: Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում վերապատրաստող կազմակերպության և ուսումնական հաստատության միջև երկկողմ պայմանագիր կնքելը և այդ գործընթացում երրորդ կողմին՝ ուսուցչին, չներառելը հնարավորություն կընձեռի վերապատրաստման նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և դյուրին իրականացնել, քանի որ ուսումնական հաստատության ուսուցիչները կարող են ընտրել տարբեր կազմակերպություններ, որոնց հետ առանձին պետք է կնքվեն պայմանագրեր: Արդյունքում՝ ուսուցչին որպես կնքվող պայմանագրի կողմ չներառելը նրան կազատի լրացուցիչ աշխատանքից, ինչպես նաև հնարավոր կլինի առանց ավելորդ գործողությունների կիրառել ֆինանսավորման մեխանիզմը՝ մարզպետարանների միջոցով այն տրամադրելով ուսումնական հաստատություններին: Միայն ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրը բավարար հիմք է գործընթացն իրականացնելու համար:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png