Search

Փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակումը հայկական կողմի վրա. Սամսոնյան


«Ըստ երևույթին, նաև մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակումը հայկական կողմի վրա։ Սրա մասին շուտ պետք է մտածել և հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի պատերազմից հետո մենք բացառենք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։ Որքան գիտեմ ՄԻՊ-ի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են այդ ռազմագերիները հայտնվել Ադրբեջանում։ Ըստ երևույթին, Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին ներկայացնել դիվերսանտ, դա դեմ է Մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է հետ պատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցից, Անի Սամսոնյանն ասաց. «Բոլորը կենտրոնացած, թե ինչ է քննարկվելու Մոսկվայում, բայց կարծում եմ՝ դա շատ պարզ է։ Մենք պետք է ավելի շուտ անհանգստանանք այն մասին, թե ինչպես է անցնելու քննարկումը Մոսկվայում, ըստ երեւույթին, քննարկվելու է երկու հարց. ռազմագերիների հարցը, որն ամենակարեւորն է, և հայտարարության 9-րդ կետի ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին քննարկումն ու բանակցումն է լինելու։ Ինձ համար խորը մտահոգություններ է առաջացնում, որ բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս ընթացքում ծաղրի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից, նստելու է բանակցության այդ նույն նախագահի հետ։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող են ստեղծել բանակցություններում հայանպաստ լուծումներ ձևակերպելու շուրջ»։

Հարցին՝ արդյոք ինքն իրատեսական համարո՞ւմ է, որ օրինակ՝ հայ արտահանողը կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան, Սամսոնյանն ասաց. «Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ մի փաստի վրա, որը ներկայացված է հայտարարության 9-րդ կետում։ 9-րդ կետում ներկայացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապը, այսինքն՝ այդ կետում որպես անվտանգության երաշխավորի՝ գրված է միայն Հայաստանի Հանրապետությունը։ Մեր երկրում տարիներ շարունակ մենք չենք քարոզել ատելություն, իսկ Ադրբեջանում այսօր հայատյացության քաղաքականությունն այնքան բարձր մակարդակի է, դա ոչ միայն հանրությունն այլ նաև քաղաքական վերնախավն է այդպիսի վերաբերմունք ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպես է երաշխավորվելու մեր շարժի անվտանգությունը»։



ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: