top of page
Search

Փորձ է արվել ժողովածուում ամփոփ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության ընտրանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։ Գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական և հոգևոր ժառանգության ընտրանին: Այն ընթերցողական լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել և ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր: Նշենք, որ հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


 
 

Comments


bottom of page