Search

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին


Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:


Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնել:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:


Զրուցակիցները քննարկել են լավ կառավարման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային քաղաքականության ոլորտներում իրականացվող ծրագրերը:


Տիգրան Ավինյանը Ջուդիթ Ֆարնուորթին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կառավարության մտադրությունները: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության առաջատար փորձը զբաղվածության քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում՝ կողմերը պայմանավորվել են ավելի խորն ուսումնասիրել այդ ուղղություններով համագործակցության հնարավորությունները:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: