top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՓՄՁ-ներին կներկայացվեն պարենային անվտանգության ստանդարտներն ու պահանջները. ՍԱՏՄ


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Նաննա Սկաուն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը փոքր ու միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունն է՝ ուղղված պարենային ապահովության նվազագույն ստանդարտների ապահովմանը: Նաննա Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար: Այս համագործակցությունը կխթանի պարենային արտադրության շղթաներում ներգրավված ֆերմերական տնտեսությունների գիտելիքների ու կարողությունների զարգացումը սննդամթերքի անվտանգության և պարենային ապահովման ստանդարտների կիրառման, ինչպես նաև վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրման բնագավառում:

0 comments

Comments


bottom of page