Փլուզում Գյումրի քաղաքում. առկա է նաև հետագա փլուզման վտանգ

Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Comentarios