top of page

Փլատակների տակից հանվել է ևս մեկ կնոջ դի. պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 3-ի

  • Aug 14, 2022
  • 1 min read

Քիչ առաջ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ քաղաքացու դի, զոհերի թիվը հասավ 3-ի: Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Մահացածը կին է: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

 
 
 

Comments


bottom of page