Փեշավարում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի
Պակիստանի հյուսիսարեւմտյան Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90 մարդու, տեղեկացրել է Radio Pakistan ռադիոկայանը։ «Փեշավարում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, փորձում են մաքրել քանդված մզկիթի փլատակները»,- տեղեկացրել է ռադիոկայանը։ Ոստիկանության տվյալներով, որոնք վկայակոչում է Radio Pakistan-ը, ավելի քան 200 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մոտ 100 հոգի բուժօգնություն է ստանում, մյուսները դուրս են գրվել։ News պարբերականը տեղեկացրել է, որ արդեն հերձվել է 40 մահացած, որոնց մարմինները հանձնվել են ընտանիքներին։ Մզկիթում պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, տեղի ժամանակով ժամը 13.40-ին մոտ, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով՝ մզկիթում ավելի քան 100 մարդ կար, մեծամասնությունը՝ ոստիկանության, բանակի եւ սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով մզկիթի մի մասը եւ տանիքը փլուզվել են։
Comments