top of page

Փելոսին հայտարարել է Թայվանում ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառության մասին

  • Anews
  • Aug 3, 2022
  • 1 min read


Երեքշաբթի այցով Թայվան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին գրավոր հայտարարություն է տարածել, որում վստահություն է հայտնել, որ իր այցը ոչ մի կերպ չի հակասում կղզու մասով ԱՄՆ ղեկավարության պաշտոնական քաղաքականությանը։ «Մեր այցը Կոնգրեսի պատվիրակությունների՝ Թայվան ուղեւորությունների մի քանի օրինակներից է եւ ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությանը, որը հիմնված է 1979 թվականի Թայվանի հարաբերությունների մասին օրենքի, ԱՄՆ-Չինաստան համատեղ կոմյունիկեի եւ Վեց հավաստիացումների վրա: ԱՄՆ-ն շարունակում է ընդդիմանալ ստատուս քվոն փոխելու միակողմանի ջանքերին»,- հայտարարել է Փելոսին։ Ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ նրա այցը կղզի վկայում է Թայվանի կենսունակ ժողովրդավարությանը Միացյալ Նահանգների անսասան աջակցության մասին:

 
 
 

Kommentarer


bottom of page