top of page

Փելոսիի թարգմանությունը ձախողելու համար Ալեն Սիմոնյանը նկատողություն է տվել Վահան Նարիբեկյանին

  • Anews
  • Sep 23, 2022
  • 1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել: Որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-նշված է Սիմոնյանի որոշման մեջ:

Ենթադրվում է, որ Նարիբեկյանին նկատողություն է արվել Ազգային ժողովում ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ասուլիսի ժամանակ գրանցված տեխնիկական խնդիրների համար, ինչի արդյունքում հնարավոր չէր եղել ամերիկյան պատվիրակության համար պատշաճ թարգմանություն կազմակերպել։

 
 
 

Comentários


bottom of page