top of page

Փաստաթղթերը վերադարձնելու համար տաքսու վարորդը 200 եվրո էր պահանջել

  • Anews
  • Oct 18, 2022
  • 1 min read

Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից ստացվել է դիմում, որ Լեհաստանի Հանրապետության քաղաքացին «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայում թողել է փաստաթղթերով դրամապանակը: Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին զանգել է տաքսու վարորդին ու խնդրել դրամապանակը և փաստաթղթերը փոխանցել Լեհաստանի դեսպանատուն, սակայն տաքսու վարորդը հրաժարվել է՝ պահանջելով 200 եվրո: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսու վարորդի ինքնությունը: 48-ամյա տղամարդը հայտնաբերվել և տարվել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:

 
 
 

Comentarios


bottom of page