Search

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ


Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է վարչապետի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը։ Այս մասին այսօր կայացած նիստում որոշել է Փաստաբանների պալատի խորհրդը։

«- Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:

- Հորդորել պետական մարմիններին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը եւ հեղինակությունը կասկածի տակ դնող որեւէ գործողությունից:

- Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Խարհուրդը անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետի մոտ հրավիրված իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին եւ արձանագրել է, որ

«ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝

- անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը․

- մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը»,- նշված է Խորհրդի նիստի որոշման մեջ:

«Տվյալ դեպքում ՀՀ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ, մասնավորապես՝ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր մոտ ի թիվս այլոց, մտահոգիչ օրակարգով խորհրդակցության է հրավիրել նաեւ դատավորների, ովքեր հանդիսանում են անկախ դատական իշխանության ներկայացուցիչներ:

Տվյալ դեպքում ստացվում է, որ ՀՀ վարչապետը հրապարակային կարգով դատական իշխանության ներկայացուցիչներին հստակ հարցադրումներ է տալիս իրենց կողմից արդարադատության իրականացման գործընթացի հետ կապված, որի իրավասությունը ՀՀ Սահմանադրությամբ չունի»:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ՝ ՀՀ վարչապետի նման գործողությունները (նման ձեւաչափով խորհրդակցության անցկացումը եւ հնչեցված հարցերը) ո՛չ միայն ուղղակի միջամտություն են դատական համակարգի գործունեությանը, այլ նաեւ՝ կասկածի տակ են դնում դատական համակարգի հեղինակությունը եւ անկախությունը, քանի որ հարցադրում է արվում թե «...մեր գնահատականը ո՞րն է» կամ «ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին...»»,- ասվում է Փաստաբանների պալատի հայտարարության մեջ։

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: