Search

Փառատոն, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին


Oգոստոսի 23-ին` ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։


Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք» «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Թնջրե» (Արցախի Հանրապետություն), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը:


Փառատոնի մասնակից խմբերը կներկայանան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև կցուցադրվեն Վարդապետի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia