top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը» չէ. Վազգեն Մանուկյան


«Նրանք սողոսկում են իշխանության մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվո՞ւմ է դրանով: Լուրջ կազմակերպությանը, որը պետք է պաշտպաներ մեր երկիրը ներսից, օգտագործում են զուտ մանր քաղաքական խնդիրներ լուծելու համար: Առանց ամուր ազգային անվտանգության ծառայության երկիրը ներսից ապահով լինել չի կարող: Դրսի ֆոնդերով սնվող կազմակերպություններ, որոնք փող են ստանում, համապատասխան հոգեբանություն սրսկում մեր երիտասարդներին և դարձնում իրենց ծառան: Եվ այդ ծառաները այժմ իշխանության մեջ են: Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ, որոնք հայ ազգին ոչ հարիր ծրագրեր ունեն»,- այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա՝ ժամանակավոր կառավարությունը պետք է արագորեն վերականգնի Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները:

«Օրենքներ պետք է ընդունվեն, թե միայն ինչպիսի ֆինանսավորմամբ կազմակերպություններ այստեղ կարող են աշխատել»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը նաեւ պայքար է երկրի անվտանգության համար, բայց դե պետք է կատարվի սիստեմատիկ «ոչ թե խաբելով մարդկանց, որ ես այդ փողերը պետք է վերցնեմ, բերեմ, ձեզ տամ»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է առաջնորդվի մի քանի կարևոր ցուցանիշներով:

«Առնվազն բարձրագույն կրթություն ունենալը: Աշխատանքային փորձը, որպեսզի գնահատես՝ ինքը նախկինում ինչպես է աշխատել, նոր պետության ղեկը տաս: Պետք է անկեղծ լինի, և դա պետք է ապացուցված լինի իր կյանքով: Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցներ, և բոլոր թղթակիցները գիտեին այդ մասին: Եվ ես մեղադրում եմ այդ թղթակիցներին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվում էր կոռուպցիայի դեմ պայքարելու համար, չասացին այդ մասին: Եվ նաև մարդ պետք է լինի, որը նվիրված կլինի իր ժողովրդին և պետությանը: Եթե մենք չփոխենք իշխանությունը, ուրեմն՝ Հայաստանը դատապարտված է: Նոր կառավարությանը ոչ մեկը չպետք է զլանա քննադատել: Եվ մեկ տարուց կլինեն ընտրություններ»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page