top of page

Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահին

  • Anews
  • Jan 29, 2023
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյունընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպոստի ժողովրդի եւ նրա նկատմամբ: «Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով մեր տնտեսական հարաբերությունները շատ մեծ լիցք կստանան»,-ասել է Փաշինյանը: Եգիպտոսի նախագահն իր հերթին ասել է, որ փոխադարձ վստահություն կա երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերություններում եւ պետք է զարգացում ապահովել մնացած ոլոտներում:

 
 
 

Comentários


bottom of page