top of page

Փաշինյանը շնորհավորել է Հայաստանում Ամանորն ու Սուրբ ծնունդը նշող օտարերկրացիներին

  • Jan 1, 2023
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանում տոնական օրերն անցկացնող օտարերկրացիներին։«Ցանկանում եմ հատուկ շնորհավորել մեր երկրի այն հյուրերին և օտարերկրացիներին, ովքեր Ամանորը կամ Սուրբ Ծնունդը դիմավորում են մեր երկրում կամ պարզապես հանգստանում են Հայաստանում այս օրերին։ Հյուրընկալությունը մեր ազգային ինքնության մի մասն է, և մենք ուրախ ենք ձեր ներկայությամբ։ Եվ նաև այն պատճառով, որ դուք օգնում եք մեզ ավելի լավ ճանաչել ինքներս մեզ:Շնորհավո՜ր Նոր Տարի։ Բարի՜ գալուստ»,- գրել է Փաշինյանը։Շնորհավորական գրառումը հրապարակվել է ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, հինդի, արաբերեն, չինարեն, գերմաներեն եւ իսպաներեն լեզուներով։

 
 
 

Comments


bottom of page