top of page

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

  • Anews
  • Jul 20, 2020
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկեին՝ Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Կոլումբիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և երջանկություն։ Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին հայ-կոլումբիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 
 
 

Comments


bottom of page