Search

Փաշինյանը Նիդեռլանդների վարչապետին տեղեկություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:

Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: Նիդեռլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը: Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00 չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն

Հարավում այս պահին էլ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Հաղթել՝ նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ․ Արծրուն Հովհաննիսյան

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia