Search

Փաշինյանը ներկայացրեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու նպատակը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը պայմանավորում է կորոնավիրուսի հիվանդության տարածման տեմպն էլ ավելի նվազեցնելու նպատակով։ Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։

«Մեզ համար կարևոր է, որ ունենանք միավոր ժամանակահատվածում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր։ Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելը կորոնավիրուսի տարածման տեմպն էլ ավելի նվազեցնելու նպատակ ունի։ Հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում բավականին գոհացուցիչ ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած քաղաքացիների միջին տարիքը 76.2 է, իսկ հիվանդների միջին տարիքը` 42, ինչը հաստատում է այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը վտանգավոր է բարձր տարիքի քաղաքացիների համար։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia