Search

Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը. Աբրահամյան



«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։

Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ մնալու համար։

Հասկանո՞ւմ եք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։

Կրկնում եմ՝ խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քանի իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթն ստորագրել։

Ի դեպ, ՌԴ այցից առաջ ակնարկում է, որ բարեկամ երկրները ևս հակված են եղել մեր համար վատ տարբերակներին։ Թե ինչու է իր այցից առաջ առանց այդ էլ ոչ լավ օրեր ապրող Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցում, ուղղակի անբացատրելի է»։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: