top of page

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. Քննարկվել են իրավիճակի կարգավորման հարցերը

  • Anews
  • Sep 17, 2022
  • 1 min read



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:


Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:


Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

 
 
 

Comments


bottom of page